Գերմանիայում հազարավոր մարդիկ տարհանվել են Երկրորդ համաշխարհային պատերազմի չպայթած ռումբերի պատճառով
Գերմանիայի արեւմուտքում՝ Դորտմունդ քաղաքում, կիրակի տարհանվել են հազարավոր մարդիկ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներից մնացած եւ չպայթած չորս ռումբերի պատճառով, հաղորդում է Associated Press-ը:
Քաղաքի իշխանությունները տարհանել են երկու հիվանդանոցներ եւ դպրոցներ բացել իրենց տները լքած բնակիչների համար:
Նշվում է, որ տարհանման կոչով իշխանությունները դիմել են Դորտմունդի ընդհանուր առմամբ 14 000 բնակիչներին: Փակվել էր քաղաքի երկաթգծի կայարանն ու կեսօրից սկսած՝ կարգադրել էին վերափոխել գնացքների երթուղիները: