«Ռեալ» - «Աթլետիկո»․ Բուքմեյքերների կանխատեսումը
Ֆուտբոլի Իսպանիայի սուպերգավաթի խաղարկության եզրափակիչում հունվարի 12-ին Սաուդյան Արաբիայի Ջիդա քաղաքում կմրցեն Մադրիդի «Ռեալն» ու «Աթլետիկոն»։
Բուքմեյքերներն առավելությունը տալիս են «Ռեալին»։ Ֆրանսիացի Զինեդին Զիդանի գլխավորած թիմի հաղթանակի հավանականությունը հիմնական ժամանակում գնահատվում է 2․20։ Արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած «Աթլետիկոյի» հաղթանակի գործակիցը 3․40 է, ոչ ոքի արդյունքինը՝ 3․40։
Տիտղոսը նվաճելու գործակիցը «Ռեալի» համար 1,62 է, «Աթլետիկոյի» համար՝ 2․30։
«Ռեալ» - «Աթլետիկո» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22։00-ին։
Թիմերը նախորդ անգամ հանդիպել են Իսպանիայի ընթացիկ առաջնությունում։ Սեպտեմբերին «Աթլետիկոյի» խաղադաշտում խաղացել են 0։0 հաշվով։
Հիշեցնենք, որ առաջին անգամ տիտղոսը վիճարկեց չորս թիմ եւ առաջին անգամ սուպերգավաթի համար չեն պայքարի չեմպիոնն ու գավաթակիրը։ Կիսաեզրափակիչում չեմպիոն «Բարսելոնան» 2։3 հաշվով պարտվել է Մադրիդի «Աթլետիկոյին», գավաթակիր «Վալենսիան»՝ 1։3 հաշվով «Ռեալին»։