Պուերտո Ռիկայում երկրաշարժերի հետևանքով վնասը կազմել է 110 մլն դոլար
Պուերտո Ռիկայում երկրաշարժերի հետեւանքով վնասը կազմել է 110 մլն դոլար, հայտարարել է Վանդայի նահանգապես Վասկես Գարսեդը, հաղորդում է Gazeta-ն՝ հղում անելով Nuevo Dia-ին:
Առաջնային գնահատման արդյունքներով՝ մի քանի երկրաշարժերի հետեւանքով խախտվել է էներգամատակարարումն ու Պուերտո Ռիկայի ենթակառուցվածքները, վնասվել են շուրջ 539 կառույցներ: Ընդհանուր վնասը գնահատվում է 110 մլն դոլար:
Հիշեցնենք՝ 6.4 մագնիտուդ ուժգնությամբ եւ հզոր հետցնցումներով երկրաշարժ է տեղի ունեցել Պուերտո Ռիկայում երեքշաբթի լուսադեմին:
Ցնցումներից հետո երկրում եւ ԱՄՆ-ի Վիրջինյան կղզիներում հայտարարվել էր տագնապ հնարավոր ցունամիի պատճառով, սակայն ավելի ուշ այն չեղարկվել էր: