Եվրոպական դատավորները Վարշավայում լուռ երթ են անցկացրել՝ որպես լեհ գործընկերների հետ համերաշխության նշան
Եվրոպական դատավորները Վարշավայում լուռ երթ են անցկացրել՝ որպես համերաշխության նշան լեհ գործընկերների հետ, որոնք բողոքում են օրենսդրական նախագծի դեմ, որը թույլ կտա երկրի կառավարությանը ազատել դատավորներին այն որոշումների համար, որոնք դուր չեն գա իշխանություններին, գրում է Associated Press-ը։
Նշվում է, որ երթի մասնակիցներից շատերը դատավորների թիկնոցով են եղել։
Երթը, որին մասնակցել են դատավորներ, իրավաբաններ եւ այլ քաղաքացիներ, երկրի գերագույն դատարանի շենքից անցել է մինչեւ խորհրդարանի շենք։
Ցույցի մասնակիցները՝ Դանիայից, Գերմանիայից, Իտալիայից, Խորվաթիայից, տարել են Լեհաստանի եւ ԵՄ-ի դրոշները։
Նշվում է, որ հիշատակված նախագծի դեմ պայքարը ընթանում է 4 տարի։ Այն դեկտեմբերին հավանության է արժանացել խորհրդարանի ստորին պալատի կողմից եւ հաջորդ շաբաթ կքննարկվի սենատում։
Օրենսդրական նախագծի ընդդիմախոսները այն Լեհաստանի ժողովրդավարական ինստիտուտներին ամենավտանգավոր հարվածն են համարում։