Հնդկաստանում կքանդեն լյուքս բազմահարկերը էկոլոգիական նորմերը խախտելու պատճառով
Հնդկաստանի Քերալա նահանգի իշխանությունները քանդել են երկու բազմահարկ լյուքս շենքեր էկոլոգիական նորմերի խախտումների պատճառով, տեղեկացնում է Associated Press-ը։
Մարադու քաղաքում կառուցված շենքերը քանդվել են համաձայն դատարանի որոշման՝ լճին չափազանց մոտ գտնվելու պատճառով։ Այս նորությունը իսկական ցնցում էր 300 մարդու համար, ովքեր հասցրել էին բնակարաններ գնել նշյալ շենքերում։
Բազմահարկերը քանդելու համար տարհանվել է մերձակա շրջանների մոտ 2000 բնակիչ։
Դատարանի որոշման համաձայն՝ եւս երկու շենք կքանդվի կիրակի։