Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. OPEL–ը գլխիվայր շրջվել է, 29–ամյա վարորդը տեղափոխվել հիվանդանոց (Տեսանյութ և լուսանկարներ)
Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում հունվարի 10-ին: Shamsyan.com-ը հայտնում է, որ ժամը 20:30-ի սահմաններում Արագածոտնի մարզի Աշնակ գյուղի բնակիչ, 29-ամյա Սարգիս Երիցյանը իր վարած Opel Astra մակնիշի 52 DD 152 համարանիշի ավտոմեքենայով Քարակերտ-Դալարիկ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել:
Վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն: