Մոսկվայի օդանավակայաններում հետաձգվել և չեղարկվել է 40 չվերթ
Մայրաքաղաքի օդանավակայաններում հետաձգվել եւ չեղարկվել է մոտ 40 չվերթ, տեղեկացնում է «Մոսկվա» գործակալությունը՝ հղում կատարելով «Յանդեքս. Ռասպիսանիե» սերվիսին;
Վնուկովոյում հետաձգվել է չորս չվերթ, Դոմոդեդովոյում՝ 16 չվերթ, հինգը՝ չեղարկել։
Շերեմետեւոյում հետաձգվել է 13 չվերթ։
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում օնլայն վահանակի՝ Մոսկվա մուտքի եւ ելքի թռիչքների տվյալների համաձայն՝ հետաձգվել են երկու մեկնող եւ երկու ժամանող թռիչքներ։