Թախթիի Գավաթ․ Գևորգ Մխեյանը՝ արծաթե մեդալակիր
Թեհրանում ավարտված Թախթիի Գավաթի 40-րդ խաղարկությունում 70 կգ քաշային Գևորգ Մխեյանը արծաթե մեդալ է նվաճել, տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Նույն քաշային կարգում բրոնզե մեդալ է նվաճել Արման Անդրեասյանը։ Բրոնզե պարգևի են արժանացել նաև 74 կգ քաշային Խաչատուր Պապիկյանը և 86 կգ քաշային Մհեր Մարկոսյանը։
Հայ ազատ ոճայինները հայրենիք են վերադառնում 6 մեդալով՝ 2 արծաթե և 4 բրոնզե։
Նախօրեին 57 կգ քաշային կարգում արծաթե մեդալակիր էր դարձել Արսեն Հարությունյանը, իսկ նույն քաշային կարգի բրոնզե մեդալը բաժին էր հասել Միհրան Ջաբուրյանին։