Մեսի․ Շատ ցավալի պարտություն էր, մանկական սխալների պատճառով 2 գոլ բաց թողեցինք
«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին մեկնաբանել է Մադրիդի «Աթլետիկոյից» 2։3 հաշվով կրած պարտությունը Սաուդյան Արաբիայում անցկացվող Իսպանիայի սուպերգավաթի խաղարկության կիսաեզրափակիչում։
«Շատ ցավալի պարտություն էր։ Մենք ցուցադրեցինք գերազանց խաղ՝ վերահսկելով ընթացքը 80 րոպե։ Բայց հետո մանկական սխալներ թույլ տվեցինք եւ երկու գոլ բաց թողեցինք։ Ավելի շուտ պետք է վճռած լինեինք հանդիպման արդյունքը։
Մենք ցանկանում էինք պայքարել եւ լինել եզրափակիչում։ Ընդունում ենք քննադատությունը։ Նորմալ է, երբ խոսում են պարտության մասին։ Մենք ունենք ուժեղ թիմ, որպեսզի շարժվենք առաջ»,- Մեսիի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն։
Իսպանիայի սուպերգավաթը կվիճարկեն «Աթլետիկոն» ու Մադրիդի «Ռեալը», որը կիսաեզրափակիչում 3։1 հաշվով պարտության էր մատնել գավաթակիր «Վալենսիային»։ Առաջին անգամ այս ձեւաչափով անցկացվող սուպերգավաթի խաղարկությունում հաղթողը չի լինի չեմպիոնը կամ գավաթակիրը։