Սլովենիայում այրել են Թրամփին ծաղրող փայտե արձանը
Սլովենիայում այրել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ծաղրող փայտե արձանը, հաղորդում է AP-ը:
Գրեթե 8 մետր բարձրությամբ արձանը կանգնեցվել է Սլովենիայի հյուսիս-արեւելքում: Թրամփը պատկերված է իր սովորական սանրվածքով, կապույտ կոստյումով, սպիտակ վերնաշապիկով եւ կարմիր փողկապով, աջ ձեռքը բռունցք է արել եւ բարձրացրել Նյու Յորքի ազատության արձանի նման:
Արձանի ներսում բացվում է բերանը, որը ներկված է կարմիր գույնով, իսկ ատամները նման են շնաձկան ատամների:
«Ինչպես եւ բոլոր պոպուլիստների մոտ, արձանն ունի երկու երես: Մեկը մարդասեր եւ բարի, մյուսը՝ վամպիրի երես»,- ասել է արձանի ստեղծել Թոմազ Շլեգլը:
Մորավցեի քաղաքապետ Միլան Բալազիչն ասել է, որ այն այրել են անհայտ անձինք: Նրա խոսքով՝ արձանի այրումը «հասարակության մեջ գեղարվեստական ծրագրերի նկատմամբ անհանդուրժողականության նշան է»: