«Բարսելոնան» երկուշաբթի կքննարկի Վալվերդեին պաշտոնանկ անելու հարցը
Կատալոնական «Բարսելոնայի» ղեկավարությունը երկուշաբթի առավոտյան ակումբի գլխավոր գրասենյակում կքննարկի թիմի գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեին պաշտոնանկ անելու հարցը, տեղեկացնում է Catalunya Radio-ն:
Իսպանիայի սուպերգավաթի խաղարկության կիսաեզրափակիչի՝ «Աթլետիկոյի» դեմ խաղից հետո «Բարսելոնայի» ղեկավարությունը որոշել է արտահերթ ժողով հրավիրել և քննարկել ակումբը խաղային ճգնաժամից դուրս բերելու տարբերակները:
Սպասվում է, որ ժողովի ավարտից հետո «Բարսելոնան» կհայտարարի Վալվերդեին պաշտոնանկ անելու մասին:
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» 2:3 հաշվով պարտվեց «Աթլետիկոյին» և դուրս մնաց պայքարից: