Մեր ժողովրդի խնդիրը ռեստորանների զուգարաններն ե՞ն. Գեւորգ Պետրոսյան
«Դուք հասկանում եք՞ ինչով ա զբաղված մեր կառավարության ղեկավարը:
Արա լավ, էս ամենն ինչի ա տանելու...», Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը։
«Հայաստանում չկա այդպիսի շքեղ հիմնարկ, որի զուգարաը լինի անմխիթար վիճակում...
Կամ մեր ժողովրդի խնդիրը ռեստորանների զուգարաններն ե՞ն...
Լավ, մենք ինչի՞ ենք հանդուրժում էս ամենը, ումի՞ց ենք վախենում...
Եթե ինքը սուտ չի խոսում, թող մատնանշի մի շքեղ օբյեկտ, որի զուգարանն անմխիթար վիճակում է:
Հուսով եմ, որ սատանա որսալու հրահանգի տրամաբանության շրջանակներում հրահանգ չի տրվի հրատապ ջարդուփշուր անել ու նկարահանել քաղաքի շքեղ ռեստորաններից մեկի զուգարանը...
Ու շատ հետաքրքիր ա էտ սնանկացման գործընթացը:
Իրավական անգրագիտության գագաթնակետը...
Ամոթ...», գրել է ԱԺ պատգամավորը։
Հիշեցնենք, որ կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե «Սա քաղաքակրթական խնդիր է: Եթե որեւէ զբոսաշրջիկ կամ քաղաքացի մտնում է որեւէ տեղ զուգարան, այդտեղ գոյանում է իր գնահատականը, թե այդ երկիրն իրեն ինչպես է վերաբերվում: Պետք է սնանկացնել բոլոր այն բիզնեսմեններին, որոնք ոսկեջրած աթոռներ են դնում իրենց ռեստորաններում, եւ կոտրած ունիտազներ են պահում այդ ռեստորանների զուգարաններում»: