Ոչ մի պաշտոն հավերժ չէ․ Թևան Պողոսյան
Պետք է հասկանալ, որ ոչ մի պաշտոն հավերժ չէ։ Դա տվյալ մարդու ընտրությունն է եւ ղեկավարության որոշումը, եւ այստեղ մեկնաբանելու բան չկա։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հունվարի 9-ին ասել է «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ ղեկավար Թեւան Պողոսյանը։
Նա նշել է, որ հաճախակի են դարձել դեպքերը, երբ մարդու պաշտոնից ազատվելուց հետո սոցիալական ցանցերում ակտիվորեն քննարկվում է այդ թեման, իսկ այլ մարդու նշանակումից հետո արդեն սկսվում են հակառակ խոսակցություններ։ «Դրա համար հնարավոր քննարկումները սոցիալական ցանցերում (Վլադիմիր Կարապետյանի- խմբ.) հրաժարականի մասին կարող են հասարակությունում ավելի շատ պառակտման լրացուցիչ տարր բերել, քան դրական էֆեկտ՝ միասնության ապահովման տեսակետից»,- նշել է նա։
Հիշեցնենք, որ հունվարի 9-ին Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը անսպասելի թողել է պաշտոնը։ Հրաժարականի պատճառների մասին նա առայժմ ոչինչ չի ասել։