Այսօրվանից այլևս չեմ կատարում վարչապետի մամուլի քարտուղարի պարտականությունները. Վլադիմիր Կարապետյան
Այսօրվանից այլեւս չեմ կատարում վարչապետի մամուլի քարտուղարի պարտականությունները։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը:
«Վարչապետ Փաշինյանի գրասենյակում աշխատելու այս մեկ տարին գերազանց փորձ էր: Ինչպես խոստացել էի նշանակումից առաջ՝ գործս արել եմ հավեսով ու նվիրումով։ Շնորհակալ եմ»,-նշել է նա:
Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս որոշումը կայացրել է երեկ՝ հունվարի 8-ին: