Գավառի տներից մեկում տեղի է ունեցել պայթյուն եւ փլուզում. 47-ամյա տղամարդու վիճակը կայուն ծանր է
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունվարի 8-ին, ժամը 13:58-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Օգոստոսի 23 փողոցի տներից մեկում տեղի է ունեցել պայթյուն եւ փլուզում, կա տուժած:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ եւ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Սայադյան փողոցի տներից մեկում (սեփականատեր՝ Պապին Մ.) տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետեւանքով փլուզվել է խոհանոցի պատը՝ մոտ 8 քմ, վնասվել՝ պատուհաններն ու դուռը։
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն Արայիկ Մ.-ն (ծնված 1973 թ.) հոսպիտալացվել է Գավառի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր։
Փրկարարները հոսանքազրկել են տունը եւ սահմանազատել տարածքը: