Երևան, 29.Մարտ.2024, 00:00 |
Ինչու է չեղարկվել Ադրբեջանում ապօրինաբար պահվ... Ելք ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Հայաստանի ղեկավարությո... «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցա... Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպ... Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ ք... Քրեական հեղինակություն Շաքրո Մոլոդոյն ազատ է ... Հրազդանի կիրճում հայտնաբերվել է գողության մեղ... Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատ... Իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի ... Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպ... Հորը բռնության ենթարկելու, հարևանուհիներից մե... Դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտու... Ռուսաստանը պատրաստ է նպաստել Երևանի և Բաքվի հ... Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ նախարարի տեղակալին ... Վարսեն Աղաբեկյանը նշականվել է Պաղեստինի Արտաք... Օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել ա... Այսօր աշխատանքից ազատվելու դիմում եմ ներկայաց... «Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդա... «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երե... «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը փրկեց այս տարվա ... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Այսօր Ավագ Ուրբաթ է, տեղի կունենա Խաչելության... Վերացվել է կաթնամթերքի արտադրության գործունեո... Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարն... Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություննե... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Աստղագուշակ՝ մարտի 29-ի համար Լանջազատ գյուղի ոլորանների մոտակայքում քարաթա... «Իրավունք». Փաշինյանը փակագծերը չի բացում. Ար... Դեսպան Գալստյանն ու Ռումինիայի ԱԳՆ պետքարտուղ... Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները մարտի 29-... Ապարան-Քուչակ ավտոճանապարհին բախվել են «VAZ»-... Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և... «Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում ... «Իրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային ... «Ժողովուրդ». Բաղմանյանի մեղավորությունը չի հա... «Ժողովուրդ». Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ ... «Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են... Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել ... ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Լարսը բ... «Ժողովուրդ». Նոր դիվանագիտական սկանդալ է հասո... «Իրավունք». Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են ... «Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ... «Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞... «Հրապարակ». Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դա... Դեղերը, վիտամինները պետք է պահվեն երեխաների հ... Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյ... «ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի ... Վերացվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական ... Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգա... Վրաստանից ժամանած պատվիրակությունն այցելել է ... Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ն շուտով կունենա անհետա... Երևանում և Գողթանիկ գյուղում կատարված խուզարկ... ՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալի... Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության ... Որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դ... Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործո... Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունք... Օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվե... ՔՊ նախաձեռնող խմբի նիստում քննարկվել են եվրոպ... ՀՀ-ին 92,3 մլն եվրոյի վարկ և 16 մլն դոլարի դր... Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան,... «Հայաստանում որևէ մեկն օրենքով իրավունք չունի... ԿԳՄՍ փոխնախարարը Գվինեայի դեսպանին է ներկայաց... «Ռուսաստանը մեզ խաբեց և փորձեց ներքաշել նոր պ... Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանո... ՀՀ-ն 300 հազար դոլարի նվիրատվություն կտա Ճապո... Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան,... Տաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան... Երևանի նոր գլխավոր հատակագիծը կլինի թվայնացվա... Հետախուզվում էր ՌԴ-ում մահվան ելքով վթարի մեղ... Ընտանիքիս անդամներին հետապնդելով՝ փորձում են ... Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը (լուսանկ... Խոշոր ավտովթար՝ Երևանում․ վարորդները տեղափոխվ... ՏԿԵ նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ ՔՏՀԱ ... Ֆրանսիայում Սուրբ Զատիկին ընդառաջ կխստացվի հս... Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մաս... Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության ... Արթուր Աբրահամի հոր հոգեհանգիստը տեղի կունենա... Թուրքիայի ընդդիմությունը մտադիր է պատասխան հա... Հայաստանն այսօր գտնվում է բարդ, պատմական ժամա... Բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Merce... «Տղաները շատ լավ էին»․ Աղվան Վարդանյանն այցել... Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կեն... Ստացվում է՝ «ժողովրդավարության բաստիոնի» կառա... Այրվել է անասնակեր Հայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների գիտությա... Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց Հիսու... Կառավարությունը գումար է հատկացրել Սերգեյ Փար... Ռուբինյանի և Վրաստանի խորհրդարանի պատվիրակութ... Ոչ ոք չի ասում, որ Արցախի կառավարության լիազո... Հայտնի է՝ ով է ճանաչվել Լա Լիգայի՝ մարտ ամսվա... 228 մլն դոլար՝ Բալթյան երկրներին 2024 թ. պաշտ... Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մ... ՄԻԵԴ-ն ընդունել է Արթուր Դանիելյանի և Արմեն Ա... Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ... Չեմ բացառում, որ այսօր հնչած հայտարարությունն... Ժաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի դեսպանը այցելե... Հերթական աջակցությունը` Լիբանանում գործող 16 ...

ԱԺ կարիքների համար կեղծ մեդալների ձեռքբերման գործընթացում չարաշահումների համար 2 անձի մեղադրանքներ են առաջադրվել

2019թ. հունիսի 24-ին ՀՀ ԱԺ իրավական սպասարկման բաժնի գլխավոր մասնագետի կողմից հաղորդում է տրվել այն մասին, որ 2016թ սեպտեմբերից ՍՊ ընկերությունը, իսկ 2017թ. հոկտեմբերից մինչեւ դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում անհատ ձեռնարկատերը պայմանագրով նախատեսված արծաթյա մեդալների եւ հուշամեդալների փոխարեն ԱԺ-ին մատակարարել են մեկ այլ մետաղից պատրաստված մեդալներ եւ հուշամեդալներ, պատճառելով համապատասխանաբար` 4.5մլն ՀՀ դրամի եւ 3.5մլն ՀՀ դրամի գույքային վնաս:

Դատախազությունից հայտնում են, որ դատախազական պատշաճ հսկողության ներքո ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Երեւան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով քննվող քրեական գործի նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ ԱԺ աշխատակազմի գործերի կառավարչության նյութատեխնիկական ապահովման բաժնի վարիչ Ք. Խ.-ն, աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական եւ հաշվապահական ոլորտի մի քանի ստորաբաժանումների պատասխանատու պաշտոնատար անձանց հետ, 2015-2017թթ., դիտավորությամբ շրջանցելով «Գնումների մասին» ՀՀ օրենքով սահմնաված մի շարք դրույթներ, հայտարարել եւ իրականացրել են «ՀՀ Ազգային ժողովի պատվո մեդալի» եւ «ՀՀ Ազգային ժողովի նախագահի հուշամեդալի» գնումներ:

Դրանց շրջանակում մեկ անձից գնում իրականացնելու գործընթացով, մրցույթների անցկացման ընթացակարգերի խախտումներով, ԱԺ աշխատակազմի համապատասխան պաշտոնատար անձանց եւ ՍՊ ընկերությունից, վերջինիս փաստացի ղեկավար անձի մտերիմ, անհատ ձեռնարկատեր Ս.Ե.-ից, նախնական պայմանավորվածությամբ, ձեռք են բերվել ՀՀ ԱԺ նախագահի հրամաններին եւ մատակարարված ապրանքների տեխնիկական բնութագրերին չհամապատասխանող, նախատեսված գնից շուրջ 10 անգամ ցածր արժեքով մեդալներ: ԱԺ աշխատակազմի համապատասխան պաշտոնատար անձինք «Գնումների գործընթացի կազմակերպման» կարգի պահանջի խախտմամբ ընդունել են նախապես հաստատված տեխնիկական բնութագրերին չհամապատասխանող ապրանքներ:

Մասնավորապես՝ ըստ ապրանքների գնման հայտի` պատվո մեդալը եւ հուշամեդալը պետք է պատրաստված լինեն արծաթյա մետաղից` պատված ոսկյա շերտով, իսկ մեկ միավորի կատարման համար նախատեսված առավելագույն գինը պետք է կազմեր 38.000-40.000 դրամ:

Մինչդեռ նախաքննության ընթացքում ՀՀ ԱԺ աշխատակազմից առգրավված բոլոր առկա մեդալների ու հուշամեդալների վերաբերյալ նշանակված համալիր դատանյութագիտական եւ դատաապրանքագիտական փորձաքննության եզրակացության՝ ՀՀ ԱԺ պատվո մեդալներից յուրաքանչյուրի շուկայական արժեքը կազմել է 3700-ից մինչեւ 4000, իսկ ՀՀ ԱԺ նախագահի հուշամեդալներից յուրաքանչյուրի արժեքը՝ 4000-ից մինչեւ 4200 հազար ՀՀ դրամ, բոլորը պատրաստված են պղինձ-ցինկ համաձուլվածքից, երեսպատված ոսկու պարունակությամբ արտաքին շերտով:

Քրեական վարույթի շրջանակներում իրականացված հուշամեդալների հետ կապված գործարքների ուսումնասիրությամբ պարզվել է, որ նշված ժամանակահատվածում կատարվել է ընդհանուր թվով 32 գործարք՝ 30մլն ՀՀ դրամ արժողությամբ, որի մեծ մասը վերոնշյալ ՍՊ ընկերության եւ Ա/Ձ-ի հետ:

ՀՀ ԱԺ-ի կարիքների համար նշված սխեմայով 278 հատ ՀՀ Ազգային ժողովի նախագահի հուշամեդալ եւ 75 հատ ՀՀ Ազգային ժողովի պատվո մեդալ ձեռք բերելու գործընթացում վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով մոտ 9.5մլն ՀՀ դրամ գումար հափշտակելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղադրանք է առաջադրվել ՀՀ ԱԺ աշխատակազմի գործերի կառավարչության նյութատեխնիկական ապահովման բաժնի վարիչ Ք. Խ.-ին, ինչպես նաեւ նրան օժանդակելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ նշված ՍՊ ընկերության գործունեությունը փաստացի ղեկավարող Գ. Գ.-ին: Վերջինիս կողմից վերականգնվել է պատճառված վերոնշյալ վնասը:

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշմամբ երկու մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը՝ միաժամանակ երկուսի դեպքում էլ նույն որոշումներով բավարարվել են մեղադրյալների պաշտպանների` կալանավորումը գրավով փոխարինելու մասին միջնորդությունները:

Դատարանի նշված որոշումների դեմ՝ մեղադրյալների նկատմամբ գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու մասով, դատավարական հսկողություն իրականացնող դատախազի կողմից տարվել են վերաքննիչ բողոքներ, որոնք ՀՀ վերաքննիչ դատարանի որոշումներով մերժվել են:

ՀՀ ԱԺ աշխատակազմի գործերի կառավարչության նյութատեխնիկական ապահովման բաժնի վարիչի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ 2019թ. դեկտեմբերի 23-ին ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի կողմից արդեն իսկ ներկայացվել է վճռաբեկ բողոք, իսկ նշված ՍՊԸ փաստացի ղեկավարի մասով ՀՀ վերաքննիչ դատարանի որոշման դեմ տարվելիք վճռաբեկ բողոքը ներկայումս պատրաստման փուլում է:

Բացի վերոնշյալը, ձեռք են բերվել փաստական տվյալներ ՀՀ ԱԺ աշխատակազմում նշված ժամանակահատվածում նաեւ առերեւույթ այլ կոռուպցիոն չարաշահումների կատարման վերաբերյալ:

Նախաքննությունը շարունակվում է: Կատարվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական գործողություններ` նշված արարքներին առնչված բոլոր անձանց ինքնությունը պարզելու եւ վերջիններիս քրեական պատասխանատվության ենթարկելու համար:

դիտվել է 203 անգամ
Ինչու է չեղարկվել Ադրբեջանում ապօրինաբար պահվ... Ելք ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Հայաստանի ղեկավարությո... «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցա... Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպ... Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ ք... Քրեական հեղինակություն Շաքրո Մոլոդոյն ազատ է ... Հրազդանի կիրճում հայտնաբերվել է գողության մեղ... Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատ... Իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի ... Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպ... Հորը բռնության ենթարկելու, հարևանուհիներից մե... Դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտու... Ռուսաստանը պատրաստ է նպաստել Երևանի և Բաքվի հ... Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ նախարարի տեղակալին ... Վարսեն Աղաբեկյանը նշականվել է Պաղեստինի Արտաք... Օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել ա... Այսօր աշխատանքից ազատվելու դիմում եմ ներկայաց... «Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդա... «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երե... «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը փրկեց այս տարվա ... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Այսօր Ավագ Ուրբաթ է, տեղի կունենա Խաչելության... Վերացվել է կաթնամթերքի արտադրության գործունեո... Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարն... Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություննե... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Աստղագուշակ՝ մարտի 29-ի համար Լանջազատ գյուղի ոլորանների մոտակայքում քարաթա... «Իրավունք». Փաշինյանը փակագծերը չի բացում. Ար... Դեսպան Գալստյանն ու Ռումինիայի ԱԳՆ պետքարտուղ... Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները մարտի 29-... Ապարան-Քուչակ ավտոճանապարհին բախվել են «VAZ»-... Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և... «Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում ... «Իրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային ... «Ժողովուրդ». Բաղմանյանի մեղավորությունը չի հա... «Ժողովուրդ». Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ ... «Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են... Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել ... ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Լարսը բ... «Ժողովուրդ». Նոր դիվանագիտական սկանդալ է հասո... «Իրավունք». Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են ... «Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ... «Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞... «Հրապարակ». Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դա... Դեղերը, վիտամինները պետք է պահվեն երեխաների հ... Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյ... «ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի ... Վերացվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական ... Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգա... Վրաստանից ժամանած պատվիրակությունն այցելել է ... Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ն շուտով կունենա անհետա... Երևանում և Գողթանիկ գյուղում կատարված խուզարկ... ՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալի... Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության ... Որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դ... Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործո... Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունք... Օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվե... ՔՊ նախաձեռնող խմբի նիստում քննարկվել են եվրոպ... ՀՀ-ին 92,3 մլն եվրոյի վարկ և 16 մլն դոլարի դր... Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան,... «Հայաստանում որևէ մեկն օրենքով իրավունք չունի... ԿԳՄՍ փոխնախարարը Գվինեայի դեսպանին է ներկայաց... «Ռուսաստանը մեզ խաբեց և փորձեց ներքաշել նոր պ... Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանո... ՀՀ-ն 300 հազար դոլարի նվիրատվություն կտա Ճապո... Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան,... Տաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան... Երևանի նոր գլխավոր հատակագիծը կլինի թվայնացվա... Հետախուզվում էր ՌԴ-ում մահվան ելքով վթարի մեղ... Ընտանիքիս անդամներին հետապնդելով՝ փորձում են ... Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը (լուսանկ... Խոշոր ավտովթար՝ Երևանում․ վարորդները տեղափոխվ... ՏԿԵ նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ ՔՏՀԱ ... Ֆրանսիայում Սուրբ Զատիկին ընդառաջ կխստացվի հս... Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մաս... Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության ... Արթուր Աբրահամի հոր հոգեհանգիստը տեղի կունենա... Թուրքիայի ընդդիմությունը մտադիր է պատասխան հա... Հայաստանն այսօր գտնվում է բարդ, պատմական ժամա... Բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Merce... «Տղաները շատ լավ էին»․ Աղվան Վարդանյանն այցել... Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կեն... Ստացվում է՝ «ժողովրդավարության բաստիոնի» կառա... Այրվել է անասնակեր Հայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների գիտությա... Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց Հիսու... Կառավարությունը գումար է հատկացրել Սերգեյ Փար... Ռուբինյանի և Վրաստանի խորհրդարանի պատվիրակութ... Ոչ ոք չի ասում, որ Արցախի կառավարության լիազո... Հայտնի է՝ ով է ճանաչվել Լա Լիգայի՝ մարտ ամսվա... 228 մլն դոլար՝ Բալթյան երկրներին 2024 թ. պաշտ... Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մ... ՄԻԵԴ-ն ընդունել է Արթուր Դանիելյանի և Արմեն Ա... Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ... Չեմ բացառում, որ այսօր հնչած հայտարարությունն... Ժաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի դեսպանը այցելե... Հերթական աջակցությունը` Լիբանանում գործող 16 ...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan