Գեներալ Ղասեմ Սոլեյմանիին հուղարկավորել են իր հայրենի Քերման քաղաքում (Լուսանկարներ)
«Ալ Ղուդս» հատուկ ստորաբաժանման հրամանատար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիին հուղարկավորել են իր հայրենի Քերման քաղաքում, հայտնում է ԻՌՆԱ-ն:
Գործակալության տեղեկություններով՝ սպանված զինվորականին հուղարկավորել են այն բանից մի քանի ժամ հետո, երբ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հրթիռներ է արձակել Իրաքում երկու ամերիկյան ավիաբազաների վրա: Սոլեյմանիի դագաղը դրվել է «նահատակների հատվածում»:
Նախապես ծրագրվել էր գեներալին հուղարկավորել երեքշաբթի՝ հունվարի 7-ին: Սակայն սգո արարողությունը տեղափոխել էին եկած մարդկանց մեծ թվի եւ հրմշտոցի պատճառով, որի հետեւանքով մահացել էր ավելի քան 50 մարդ:
«Ալ Ղուդս» հատուկ ստորաբաժանման հրամանատար, գեներալ Ղասեմ Սոլեյմանին հունվարի 3-ին Բաղդադում սպանվել էր ամերիկացի զինծառայողների կողմից: