Դատապարտյալների հիվանդանոցում կալանավոր է մահացել
Դատապարտյալների հիվանդանոցում մահացել է 45-ամյա կալանավոր Կարեն Ծաղիկյանը։ Այս մասին հայտնեցին Քրեակատարողական վարչության մամուլի ծառայությունից։
Նշենք, որ հունվարի 15-ին քննվելու էր նրա խափանման միջոցի փոփոխության հարցը։
Նշվում է, որ Կարեն Ծաղիկյանը տառապում էր բնական իխթիոզ, քրոնիկ հեպատիտ, հեպատիտ «Ց», երկրորդային սակավարյունություն, բարդացած բարձր աստիճանի կարճատեսություն, ակնագնդի սուբտրոֆիա, քրոնիկ թարախային մեզոթիմպանիտ ձախից, դժվարալսություն, բերանի խոռոչի ռեցիդիվող կանդիդոզ, պնեւմոսկլերոզ, քրոնիկ երիկամային անբավարարություն հիվանդություններով: