Սաուդյան Արաբիայում կալանավորվել է ամենահետախուզվող ահաբեկիչներից մեկը
Անվտանգության ծառայությունները կալանավորել են Սաուդյան Արաբիայի ամենահետախուզվող ահաբեկիչներից մեկին՝ հաղորդում է CBS հեռուստաալիքը՝ վկայակոչելով տեղական լրատվամիջոցներին:
Ֆարիս Ահմեդ Ջաման ալ-Շաուիլ ալ-Զահրանին կալանավորվել է հինգշաբթի երեկոյան՝ մեկ այլ անձի հետ միասին, որի անունը դեռեւս գաղտնի է պահվում՝ հայտարարել է թագավորության ՆԳՆ-ն:
Սաուդյան լրատվամիջոցներից մեկը հաղորդել է, որ ալ-Զահրանիին ոստիկանությունը կալանավորել է Աբհա քաղաքում, որը պետության մայրաքաղաք Էր Ռիադից գտնվում է մոտ 800 կմ հեռավորության վրա:
Նշվում է, որ 4 շաբաթ առաջ ալ-Զահրանին համացանցում պարծեցել էր, թե իրեն հաջողվում է թաքնվել ոստիկանությունից:
Ոստիկանությունից, սակայն, հայտնել են, որ իրենց հաջողվել է արագ բռնել ահաբեկչին, եւ նա չի կարողացել իրենց դեմ զենք կիրառել: