Գյոտցեն կհեռանա «Բորուսիայից»
Դորտմունդի «Բորուսիայի» գերմանացի կիսապաշտպան Մարիո Գյոտցեն նոր պայմանագիր չի կնքի ակումբի հետ, տեղեկացնում է Bild-ը:
«Բորուսիան» նոր պայմանագիր է առաջարկել գերմանացի ֆուտբոլիստին, սակայն Գյոտցեն հրաժարվել է բանակցություններից, քանի որ նոր պայմանագրով ստանալու էր 3 միլիոն եվրոյով ավելի քիչ աշխատավարձ, քան հիմա:
27-ամյա կիսապաշտպանի պայմանագիրը դորտմունդյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2020 թվականի հունիս, ինչը նշանակում է, որ Գյոտցեն մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա «Բորուսիայից»:
Ընթացիկ մրցաշրջանում Գյոտցեն «Բորուսիայի» կազմում մասնակցել է 16 հանդիպման՝ դառնալով 3 գոլի հեղինակ: