Սոլեյմանիի ծառայակիցների մարմինները տեղափոխել են Խոմեյնիի դամբարան (Լուսանկարներ)
Իրանցի երկու զինծառայողների՝ Վահիդ Զամանինիի եւ Մոստաֆա Մոհամմեդ Միրզայի մարմինները, որոնք ԱՄՆ ՌՕՈՒ ավիահարվածի հետեւանքով զոհվել էին գեներալ Ղասեմ Սոլեյմանիի հետ, տեղափոխվել են Թեհրանի մերձակայքում գտնվող Խոմեյնիի դամբարան, հայտնում է Mehr:
Ավելի վաղ Թեհրանում տեղի էր ունեցել ԻՀՊԿ «Ալ Ղուդս» ստորաբաժանման հրամանատար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի եւ նրա հետ զոհված իրանցի զինծառայողների հուղարկավորության կարգը:
Հիշեցնենք, որ գեներալ Սոլեյմանին սպանվել է հունվարի 3-ին Բաղդադի օդանավակայանի մոտ ԱՄՆ ՌՕՈՒ ավիահարվածի ժամանակ: Սոլեյմանիից բացի, սպանվել են «ալ Հաշդ աշ Շաաբի»-ի հրամանատարի տեղակալ Աբու Մահդի ալ Մոհանդեսը եւ նրա մոտ 10 կողմնակիցներ: Զոհվածները երկու ավտոմեքենաներով դուրս էին եկել Բաղդադի օդանավակայանից: ԻՀՊԿ-ն հաստատել էր գեներալ Սոլեյմանիի սպանությունը:
Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին Սոլեյմանիի սպանության հետ կապված եռօրյա համազգային սուգ էր հայտարարել՝ նշելով, որ դաժան վրեժխնդրություն է սպասում նրանց, ում ձեռքերին են մնացել նրա, ինչպես նաեւ մյուս նահատակների արյունը: