«Մանչեսթեր Յունայթեդ» - «Մանչեսթեր Սիթի»․ Բուքմեյքերների կանխատեսումը
Ֆուտբոլի Անգլիական լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի առաջին խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» հունվարի 7-ին «Օլդ Տրաֆորդում» կընդունի «Մանչեսթեր Սիթիին»։
Բուքմեյքերները ֆավորիտ են համարում հյուրերին։ Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմի հաղթանակը գնահատվում է 1․65 գործակցով։
Նորվեգացի Ուլե-Գունար Սուլշերի գլխավորած «Մանչեսթեր Յունայթեդի» հաղթանակի հավանականությունը գնահատվում է 5․10, ոչ ոքի արդյունքը՝ 4․20 գործակցով։
«Մանչեսթեր Յունայթեդ» - «Մանչեսթեր Սիթի» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով կեսգիշերին։