Google Chrome-ում կհայտնվի իր «մահվան կապույտ էկրանը»
Google Chrome-ում կհայտնվի իր «մահվան կապույտ էկրանը»: Այն կստեղծի սխալի գաղտնագիրը, որը հանգեցրել է ներդիրի անկմանը, փոխանցում է IXBT-ը:
Գործառույթի մշակումը սկսվել է անցյալ տարվա նոյեմբերին եւ այժմ թեստավորվում է Chrome Canary-ում (v81 տարբերակ): Բրաուզերի «անկման» դեպքում կհայտնվի տխուր ներդիր (sad tab), որը եւ կարտացոլի սխալի գաղտնագիրը: Այս պահին մշակողները որոշել են այդպիսի 137 գաղտնագիր: Դրանք կարելի է տեսնել՝ հասցեի տողում հավաքելով Chrome Canary chrome://crash или chrome://kill:
Եվ չնայած Chrome-ի «մահվան էկրանը» կապույտ չէ, Windows-ի նույնպիսի գործառույթի նմանակներից ոչ մի կերպ չես խուսափի: