Երեւան-Աշտարակ ավտոճանապարհին «КамАЗ» եւ «Mazda» մակնիշի ավտոմեքենաները բախվել են միմյանց. կա տուժած
Դեկտեմբերի 31-ին, ժամը 16:30-ի սահմաններում Երեւան-Աշտարակ ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում բախվել են Հյուսիսային Օսեթիայի Հանրապետության քաղաքացի, 40-ամյա Բորիս Բիցաեւի վարած КамАЗ մակնիշի եւ Երեւանի բնակիչ, 38-ամյա Կարեն Հարությունյանի վարած Mazda մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Վթարի հետեւանքով Mazda-ի վարորդ Կ. Հարությունյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աշտարակ» ԲԿ: