Այնթապում վթարից տուժած մոտոցիկլավարը ծանր գանգուղեղային վնասվածք ունի, վիճակը ծայրահեղ ծանր է
Արարատի մարզում հունվարի 1-ին մոտոցիկլի ու Nissan մակնիշի ավտոմեքենայի բախման հետեւանքով տուժած 45-ամյա մոտոցիկլավարը «Էրեբունի» բժշկական կենտրոնում է, վիճակը՝ ծայրահեղ ծանր։
«Էրեբունի» ԲԿ վերակենդանացման բաժանմունքից հայտնեցին, որ տղամարդը ունի ծանր գանգուղեղային վնասվածք, կոնքի կոտրվածք, հիվանդանոց է տեղափոխվել անգիտակից վիճակում, միացված է արհեստական շնչառության ապարատի։
Ավելի վաղ Shamshyan.com-ը հայտնել էր, որ ժամը 22։30-ի սահմանում Մարմարաշեն-Երեւան ավտոճանապարհի՝ Այնթապ գյուղի օղակաձեւ խաչմերուկի հարեւանությամբ բախվել են Այթնապ գյուղի բնակիչ՝ 26-ամյա Հովհաննես Մինասյանի վարած Nissan մակնիշի եւ Նոր Կյուրին գյուղի բնակիչ՝ 45-ամյա Մնացական Միքայելյանի վարած եռանիվ մոտոցիկլետը։ Բախման հետեւանքով մոտոցիկլավարը մի քանի մետր շպրտվել էր։