Արփի Գաբրիելյանը ցույց է տվել, թե ինչպես են ինքն ու Միհրանը զարդարում իրենց տան տոնածառը (Տեսանյութ)
Ամանորյա տրամադրությունն այցելել է նաեւ հայկական շոու-բիզնեսի ամենահայտնի զույգին` Միհրան Ծառուկյանին եւ Արփի Գաբրիելյանին:
Զույգը օրերս է վերադարձել Մալդիվներից, որտեղ վայելում էին իրենց մեղրամիսը, իսկ իրենց երեւանյան բնակարանում արդեն հասցրել են զարդարել տոնածառը: Իրենց տոնական տրամադրությունն Արփին տեսագրել է եւ այն հրապարակել իր ֆեյսբուքյան էջում: «Մեր առաջին տոնածառը»` այսպես է Արփին մակագրել տեսանյութը: