Անհայտ կորած 12-ամյա աղջիկը. երեխան ողջ է, իսկ մոլագարը հետախուզվում է
10 օր առաջ անհետացած 12-ամյա աղջիկը հայտնաբերվել էր. երեխան ողջ է: Նախնական տվյալներով՝ նա ենթարկվել է բռնության մանկապղծի կողմից, հաղորդում է Associated Press-ը՝ հղում անելով սերբական ոստիկանությանը:
Իրավապահ մարմինները դեռեւս հետախուզում են առեւանգող հանցագործին ամբողջ երկիրը ցնցած գործի շրջանակում:
Նշվում է, որ կասկածյալը 12 տարի ժամկետով կալանավորված է եղել մեկ աղջկա բռնաբարելու եւ մյուսին բռնաբարության փորձի համար:
Բացի այդ, նախկինում նա դատապարտվել է 5 ամիս ժամկետով ազատազրկման սոցցանցերում կանանց նկատմամբ ոտնձգությունների համար:
Տեղական ԶԼՄ-ները հաղորդում են, որ հայտնաբերված 12-ամյա աղջիկը հոսպիտալացվել է: Այլ մանրամասներ դեռ հայտնի չեն: