Հրայր Թովմասյանի սանիկը ամանորը ազատության մեջ կդիմավորի
ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանի խափանման միջոցի միջնորդության քննությունը հետաձգվել է, հաջորդ դատական նիստը կկայանա 2020 թվականի հունվարի 8-ին։ Մինչ այդ նա կմնա ազատության մեջ:
Հիշեցնենք, որ Նորայր Փանոսյանին առաջադրված մեղադրանքը լրացվել էր՝ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀՔՕ-ի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ եւ կրկին կալանավորելու միջնորդություն ներկայացվել։