Որ դեղամիջոցները ոչ մի դեպքում չի կարելի համատեղել ալկոհոլի հետ
Շատ դեղամիջոցներ չեն համատեղվում ալկոհոլային խմիչքների հետ։ Եթե այդ դրանց ընդունման ֆոնին սպիրտային խմիչք խմել, դա, ինչպես պնդում է տոքսիկոլոգ Ալեքսեյ Վոդովոզովը (Ռուսաստան), կարող է լուրջ հետեւանքների հանգեցնել։
«Ռոսիյսկայա գազետան» հայտնում է, որ հետեւյալ դեղամիջոցների ընդունման ժամանակ կտրականապես արգելվում է ցանկացած սպիրտային խմիչք, նույնիսկ մեկ բաժակ շամպայն․
քնաբեր,
հոգեներգործուն դեղամիջոցներ՝ տագնապայնությունը նվազեցնելու համար,
իբուպրոֆեն,
դիկլոֆենակ,
պարացետամոլ,
հակադեպրեսանտներ եւ հոգեմետ դեղամիջոցներ,
կմախքային մկանները հանգստացնողներ,
ինսուլին եւ շաքարն իջեցնող դեղամիջոցներ,
ստատիններ։
Ալեքսեյ Վոդովոզովը նշել է, որ այս դեղամիջոցների համադրումը էթանոլի հետ, կարող է շատ ծանր հետեւանքներ եւ նույնիսկ մահացու ելք ունենալ։
Բացի այդ, ինչպես նշել է Վոդովոզովը, գոյություն ունեն դեղամիջոցներ, որոնք վտանգավոր է ընդունել ալկոհոլային խմիչքներից հետո․
ցեֆալոսպորիններ,
գրիզեոֆուլվին,
սուլֆանիլամիդներ (ներառյալ բիսեպտոլը),
նիտրոֆուրաններ (ֆուրազոլիդոն),
կետոկոնազոլ,
մետրոնիդազոլ։
Մասնագետը նաեւ ընդգծել է, որ կտրականապես արգելվում է համադրել ալկոհոլը եւ վարֆարինը՝ դեղամիջոց, որը նշանակվում է սրտայիններին՝ թրոմբների առաջացման եւ կրկնակի սրտանոթային խախտումների կանխման համար, ինչպես նաեւ՝ նախասրտի ֆիբրիլյացիայի դեպքում։
Մասնագետը նաեւ նշել է, որ անկախ նրանից, թե ինչ դեղամիջոցներ են նշանակվել, ալկոհոլի հետ կապված մեծ զգուշություն պետք է պահպանեն հիպերտոնիկները։ Ցանկացած ալկոհոլ սկզբում լայնացնում է արյունատար անոթները, այնուհետեւ՝ նեղացնում դրանք։
«Հիպերտոնիկի համար դա կարող է ճնշման կտրուկ բարձրացման պատճառ դառնալ՝ ընդհուպ մինչեւ հիպերտոնիկ կրիզ»,- ասել է նա։