Իբրահիմովիչը «Միլանում» կստանա իր նախկին խաղային համարը
Իտալական «Միլան» վերադարձած շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հանդես կգա 11 համարի խաղաշապիկով։ Այդ խաղային համարով նա միլանյան թիմում խաղացել է նաեւ նախկինում, հայտնում է corrieredellosport-ը։ 11 համարն այժմ պատկանում է Ֆաբիո Բորինիին, որը հունվարին կհեռանա իտալական թիմից։
Հիշեցնենք, որ «Միլանը» Իբրահիմովիչի ձեռքբերման մասին հայտարարել էր դեկտեմբերի 27-ին:
Իբրահիմովիչը, որը դեկտեմբերի 31-ին կստանա ազատ գործակալի կարգավիճակ, «Միլանի» հետ կկնքի կես տարվա պայմանագիր՝ 1 տարով երկարաձգելու հնարավորությամբ:
«Միլանում» կես տարվա մրցելույթների համար Իբրահիմովիչը կստանա 3 միլիոն եվրո աշխատավարձ: Եթե իտալական ակումբը երկարաձգի շվեդ հարձակվողի պայմանագրի ժամկետը, Իբրահիմովիչը կստանա ևս 6 միլիոն եվրո:
Զլատան Իբրահիմովիչը «Միլանում» հանդես է եկել նաև 2010-2012 թվականներին՝ 85 խաղում խփելով 56 գոլ եւ դառնալով Իտալիայի չեմպիոն ու սուպերգավաթակիր։