Ծեծկռտուք Սերբիայի խորհրդարանում (Տեսանյութ)
Մոնտենեգրոյի խորհրդարանի ընդունած դավանանքի մասին օրենքի շուրջ տարաձայնությունները Սերբիայի խորհրդարանում ծեծկռտուքի են հանգեցրել, հայտնում է Euronews-ը:
Սերբիայի «Դռներ» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Բոշկո Օբրադովիչը եւ կուսակցության անդամ Իվան Կոստիչը ամբիոն են բարձրացել պաստառներով, որոնց վրա գրված էր՝ «Վուչիչ եւ Միլո՝ երկվորյակ եղբայրներ» եւ «Սերբիա, ինչո՞ւ ես լռում»: Նրանք իշխող կոալիցիայի սերբ պատգամավորներին մեղադրել են Մոնտենեգրոյում ընդունված «Դավանանքի եւ համոզմունքների ազատության եւ կրոնական համայնքների իրավական վիճակի մասին» օրենքին արձագանքելու անընդունակության մեջ, որով նախատեսվում է Սերբիայի ուղղափառ եկեղեցուց եկեղեցական սեփականության առգրավում: Սերբական ուղղափառ եկեղեցին նոր օրենքը խտրական է համարում: Ընդդիմախոսները չեն ստիպել երկար սպասել. նրանք հարձակվել են միմյանց վրա եւ ծեծկռտուք սարքել: