Երիտասարդների և տարեցների մոտ ստամոքսի քաղցկեղը տարբերվում է
Ստամոքսի քաղցկեղը, որով հիվանդանում են մինչեւ 60 տարեկանները, ինչպես գենետիկորեն, այնպես էլ կլինիկապես էականորեն տարբերվում է տարեց մարդկանց մոտ նույն քաղցկեղից։ Այս մասին ասվում է Մեյո կլինիկայից գիտնականների նոր հետազոտությունում, որ հրապարակվել է Surgery ամսագրում։
Երիտասարդների մոտ, ինչպես պարզվել է, ստամոքսի քաղցկեղը ավելի արագ է զարգանում ու տարածվում, ընդհանուր առմամբ ունի վատագույն կանխատեսում եւ ավելի դիմացկուն է ստանդարտ բուժման հանդեպ։ Հետաքրքիր է, որ վերջին մի քանի տասնամյակներում տարեցների շրջանում ստամոքսի քաղցկեղի հիվանդացությունը նվազել է, սակայն վաղ սկսվելու դեպքերի թիվը, հակառակը, աճել է։
«Ես կարծում եմ, որ տագնապալի միտում է, քանի որ ստամոքսի քաղցկեղը ծանր հիվանդություն է։ Մարդիկ քիչ բան գիտեն ստամոքսի քաղցկեղի նշանների եւ ախտանշանների մասին, եւ շատ երիտասարդ պացիենտներ կարող են ախտորոշումը ուշ անցնել, երբ բուժումն ավելի քիչ արդյունավետ է»,- ասել է հետազոտության ավագ հեղինակ Թրեւիս Գրոցը։
Մասնագետները ուսումնասիրել են ստամոքսի քաղցկեղի 75 225 դեպքեր՝ տվյալների մի քանի բազայից, որոնցում պահպանվել է 1973-2015թթ․ վիճակագրությունը։ Ինչպես պարզվել է, ներկայում ստամոքսի քաղցկեղը միջինը ախտորոշվում է 68 տարեկանում, սակայն 30-50 տարեկան մարդկանց մոտ այն ավելի ու ավելի հաճախ է ախտորոշվում։
Հետազոտությունը ցույց է տվել, որ ստամոքսի քաղցկեղի հիվանդացությունը տարեց մարդկանց մոտ նվազել է 1,9 տոկոսով։ Ընդ որում, ստամոքսի քաղցկեղի յուրաքանչյուր երրորդ ախտորոշումը արվում է առավել երիտասարդներին։
Միաժամանակ, հիվանդացության ցուցանիշների աճը, ինչպեսնշում են գիտնականները, կապված է ոչ թե վաղ ի հայտ գալու կամ սքրինինգի հետ։ Ստամոքսի քաղցկեղի ունիվերսալ սքրինինգ գոյություն չունի, այդ պատճառով երիտասարդ տարիքում այն հաճախ ախտորոշվում է հիվանդության առավել ուշ փուլում՝ համեմատած տարեց մարդկանց հետ։