Volkswagen-ը էլեկտրամոբիլների լիցքավորման համար ռոբոտ է ներկայացրել (Տեսանյութ)
Volkswagen-ի կողմից ստեղծված Mobile Charging Robot անվանումով սարքը էլեկտրաքարը ցանկացած կայանատեղիում լիցքավորելու հնարավորություն է տալիս։ Լիցքավորող ռոբոտին կանչելու համար անհրաժեշտ է ընդամենը օգտվել բջջային հեռախոսի հավելվածից, հայտնում է Naked-Science-ը։
Mobile Charging Robot-ը կարող է միանգամից 25 կՎտ/ժ ծավալով մի քանի մարտկոց տեղափոխել։ Վարորդից ազդանշան ստանալով՝ ռոբոտը մարտկոցը մոտեցնում է ավտոմեքենային, որը լիցքավորման կարիք ունի, միացնում է այն եւ գնում այլ կանչերի։ Այն բանից հետո, երբ բոլոր ավտոմեքենաները լիցքավորված են, սարքը հավաքում է մարտկոցները եւ տանում դրանք վերալիցքավորելու։
Mobile Charging Robot-ը կարող է լիովին լիցքավորել էլեկտրամոբիլի մինչեւ 50կՎտ հզորությամբ մարտկոցը։ Դեպի անհրաժեշտ ավտոմեքենան ճանապարհը ռոբոտը գտնում է տեսախցիկների, սենսորների եւ սքաներների միջոցով։ Մշակման շնորհիվ բազմահարկ կայանատեղիները կարելի է վերածել լիցքավորման կայանների, ընդ որում՝ յուրաքանչյուր տեղի մոտ լարեր չանցկացնելով։