Ամանորի նախաշեմին՝ աչքալուսանք գործարարներին. Իրանի տարածքով կենդանիների տարանցիկ արտահանման համաձայնություն կա. «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է.
«Մեր տնտեսվարողները ցայսօր մեծ գումարներ են վճարել, որպեսզի ինքնաթիռով Իրան, Իրաք, Քուվեյթ, Արաբական Միացյալ Էմիրություններ, Քաթար և այլուր կենդանիներ տեղափոխել կարողանան: Այսուհետ այդպես չի լինի: Քանզի արդեն Իրանի տարածքով կենդանիների տարանցիկ արտահանման համաձայնություն կա:
Այս մասին տեղեկացանք կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անուշ Հարությունյանից: Նա հայտնեց, որ այդ բանակցությունները տևել են գրեթե մեկ տարի և հենց Ամանորի նախաշեմին հաջողությամբ պսակվել: Տարանցիկ արտահանման համաձայնությունը ձեռք է բերվել Իրանի Իսլամական Հանրապետության անասնաբուժության կազմակերպության և մեր ՍԱՏՄ-ի միջև:
Կվերահսկվե՞ն, արդյոք, այդ արտահանման ծավալները, որպեսզի հանկարծ այնպես չլինի, որ, ասենք, մսի պակասի պատճառով թանկացում լինի…»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: