Մեքսիկայում մայա քաղաքակրթության մեծ պալատի ավերակներ են հայտնաբերվել
Մեքսիկայում հնագիտական պեղումների ծամանակ հայտնաբերվել են մեծ պալատի ավերակներ։ Այն կառուցվել է ավելի քան հազար տարի առաջ՝ մայա քաղաքակրթության ծաղկման շրջանում, մինչեւ իսպանական նվաճումը, հայտնում է BBC-ն։
Վեց մետր բարձրությամբ, 15 մետր հաստությամբ եւ 55 մետր երկարությամբ քարե պատերը հնագետները պեղել են երկրի հարավարեւմտյան Յուկատան նահանգում, որտեղ հին ժամանակներում գտնվել է Կուլուբա քաղաքը։
Ինչպես կարծում են փորձագետները, պալատն առաջին անգամ կառուցվել է մ․թ․ VII դարում, երբ մայա քաղաքակրթությունը ընդգրկում էր այսօրվա Գվատեմալայի, Բելիզայի, Հոնդուրասի եւ Մեքսիկայի հարավի տարածքը։
Մեքսիկայի անթրոպոլոգիայի եւ պատմության ազգային ինստիտուտի մասնագետները կարծում են, որ պալատը երկու անգամ կարեւոր պատմական օբյեկտ է եղել մայայի պատմության մեջ՝ Դասական (մ․թ․ 600-900թթ․) եւ Հետդասական (մ․թ․ 850-1050թթ․) դարաշրջաններում։
Հնագետներն արդեն գտել են նկուղային տարածքը, աստիճանավանդակները եւ դեկորատիվ հենասյուները։
Գիտնականները նաեւ ուսումնասիրում են չորս կառույցներ, որոնք, ամենայն հավանակյանությամբ, գտնվել են Կուլուբայի կենտրոնական հրապարակում։ Դրանք են՝ հին զոհասեղանը, երկու բնակելի շանքերի մնացորդները եւ վառարանի նմանվող կլոր կառույցը։
«Սա միայն սկիզբն է, մենք ընդամենը հայտնաբերել ենք այս հրապարակում ամենամեծ կառույցներից մեկը»,- ասել է հնագետ Բերերան։
Շրջակա միջավայրի պահպանման մասնագետները մտադիր են Կանկուն առողջարանային քաղաքի մոտ գտնվող այս հնագիտական հուշարձանի շուրջը անտառ տնկել, որպեսզի այն պաշտպանեն կիզիչ արեւից եւ ուժեղ քամիներից։