Էռնեստո Վալվերդեի ամանորյա ուղերձը՝ «Բարսելոնայի» երկրպագուներին
Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն դիմել է Իսպանիայի չեմպիոնի երկրպագուներին՝ վստահեցնելով, որ թիմի մարզիչներն ու ֆուտբոլիստներն ամեն ինչ կանեն, որպեսզի 2020 թվականը հաճելի պահեր պարգևի ակումբի բոլոր երկրպագուներին:
«2020 թվականից առաջ ես լավատեսորեն եմ տրամադրված և հուսով եմ՝ նոր տարում մենք միասին բազմաթիվ հաճելի պահեր կունենանք:
«Բարսելոնայի» մարզչական շտաբի բոլոր անդամներն ու թիմի ֆուտբոլիստները մարտական են տրամադրված և ամեն ինչ կանեն, որպեսզի 2020 թվականին «Բարսելոնան» հաղթանակ տանի բոլոր այն մրցաշարերում, որոնց մասնակցում է:
Շնորհավորում եմ բոլորիդ նոր տարին և ամենայն բարին մաղթում»,- Վալվերդեի ուղերձը փոխանցում է El Mundo Deportivo-ն:
Հիշեցնենք, որ 2019 թվականը «Բարսելոնան» ավարտել է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի առաջին տեղում: Կատալոնական ակումբը նաև դուրս է եկել Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ, որտեղ կմրցի իտալական «Նապոլիի» հետ: