Ոստիկանները Էջմիածնում բերման են ենթարկել թե կրակոցներ արձակողին, թե նրա մեքենան
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները դեկտեմբերի 26-ին ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, Էջմիածին քաղաքի Վազգեն 1-ին փողոցից խուլիգանություն կատարելու կասկածանքով ոստիկանության Վաղարշապատի բաժին են բերման ենթարկել մի քաղաքացու:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, պարզվել է, որ տեղեկությունները եղել են հավաստի եւ այդ քաղաքացին Պտղունք գյուղի բնակիչ, 37-ամյա Սարգիս Գրիգորյանն է, ով ժամը 21:20-ի սահմաններում Վազգեն 1-ին փողոցի թիվ 12/ա շենքի բակում իրեն պատկանող BMW մակնիշի 34 XՍ 448 համարանիշի ավտոմեքենայի միջից անկանոն կրակոցներ է արձակել:
Աղբյուրի տեղեկություններով՝ Վաղարշապատի ոստիկանները ոչ միայն հայտնաբերել են կրակողին, այլեւ նրան պատկանող գազային ատրճանակը եւ BMW մակնիշի ավտոմեքենան, իսկ օպերացիան կրել է «Զինանոց. Համալիր կանխարգելիչ միջոցառման» շրջանակում՝ «Կրակոցներով մի՛ փորձիր ինքնահաստատվել» անվանումը:
Դեպքի վայրում էլ հայտնաբերվել է կրակված պարկուճը: Փաստի առթիվ ոստիկանության Վաղարաշապատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: