Մարդասպանի ընտանիքը երկրորդ անգամ խոշոր ջեքփոթ շահեց
Մեծ Բրիտանիայում մարդասպան Կիարան Սթեյփլթոնի եղբայրը բջջային հավելվածով 900 հազար ֆունտ ստեռլինգ է շահել, տեղեկացնում է Lenta-ն՝ հղում կատարելով The Sun-ին։
Սա հանցագործի ընտանիքի երկրորդ խոշոր շահումն է։ Յոթ տարի առաջ նրա մորաքույր Մենդի Բերջեսը շահել էր մեկ միլիոն ֆունտ ստեռլինգ (80,2 մլն ռուբլի)։ Պարբերականի՝ անունը չնշած զրուցակիցը ընդգծել է, որ Սթեյփլթոնի ընտանիքի բախտը բերում է մոլախաղերում։ «Դա զզվելի է»,- ավելացրել է նա։
2011 թվականին Սթեյփլթոնը կրակել էր Հնդկաստանից 23-ամյա ուսանողի՝ Անուժ Բիդվեի գլխին։ Մարդասպանին դատապարտել են 30 տարվա բանտարկության։