Գողացել էին Զարթոնք համայնքին պատկանող նախկին անասնապահական շինության մուտքի երկաթյա դարպասը, տարբեր երկարության ընդհանուր 155 մետաղյա խողովակ
Դեկտեմբերի 26-ին, ժամը 14.30-ին, ոստիկանության Մեծամորի բաժնում հաղորդում է ստացվել, որ դեկտեմբերի 20-ից 26-ն ընկած ժամանակահատվածում գողացել են Զարթոնք համայնքին պատկանող նախկին անասնապահական շինության մուտքի երկաթյա դարպասը, տարբեր երկարության ընդհանուր 155 մետաղյա խողովակ եւ 3 ծառ՝ պատճառելով 450.000 դրամի վնաս:
Մեծամորի ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է Զարթոնք գյուղի 45-ամյա մի բնակիչ։ Նա ժամը 20.00-ին բերման է ենթարկվել բաժին եւ տվել խոստովանական բացատրություն:
Գողոնը հայտնաբերվել է:
Հանգամանքները պարզվում են:
Նախապատրաստվում են նյութեր: