Հայաստանը պետք է օգտագործի ցանկացած գլոբալ գործընթաց Ցեղասպանության ճանաչման համար. քաղաքագետ
Հայաստանը պետք է օգտագործի ցանկացած գլոբալ գործընթաց Ցեղասպանության ճանաչման օրակարգն առաջ մղելու համար։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ դեկտեմբերի 26-ին ասաց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների ընդունած բանաձեւերը պատմությունը չեն շրջի, բայց եւ այնպես որոշակի նշանակություն ունեն, այդ թվում եւ Հայաստանի համար։
«Անշուշտ, դա սերտորեն կապված է Անկարայի եւ Վաշինգտոնի առանձնահատուկ հարաբերությունների, ինչպես նաեւ ԱՄՆ ներքաղաքական գործընթացների հետ, բայց մենք պետք է օգտագործենք ցանկացած գլոբալ գործընթաց ի շահ մեզ, եւ դա բնական է»,- նշել է նա։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 29-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը, իսկ դեկտեմբերի 12-ին՝ Սենատը ընդունեցին բանաձեւեր Հայոց ցեղասպանության ճանաչման մասին։