Աշոտ Ղուլյանն ամփոփել է Արցախի խորհրդարանի 2019-ի գործունեությունը
Դեկտեմբերի 26-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի տարեվերջյան մամուլի ասուլիսը:
Խորհրդարանի ղեկավարը ներկայացրել է Ազգային ժողովի 9-րդ եւ 10-րդ նստաշրջանների աշխատանքները, օրենսդրական գործունեության մանրամասները, շրջանառության մեջ դրված եւ ընդունված օրենքների բաշխվածությունն ըստ հանձնաժողովների, ինչպես նաեւ անդրադարձել Սահմանադրությամբ Ազգային ժողովին վերապահված այլ լիազորությունների կատարմանը:
Այնուհետեւ Աշոտ Ղուլյանը պատասխանել է լրագրողների հարցերին, որոնք վերաբերում էին խորհրդարանական դիվանագիտությանը, Ազգային ժողովի արտաքին կապերի նոր ուղություններին, Հայաստանի Հանրապետության հետ հարաբերություններին, 2020 թվականի համապետական ընտրություններին եւ մի շարք այլ թեմաների:
Ասուլիսի աշխատանքներն ամփելուց հետո Աշոտ Ղուլյանը շնորհավորել է զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին տոների առթիվ եւ մաղթել ստեղծագործ ու արդյունավետ աշխատանք գալիք տարում:
ԱԺ նախագահի տարեվերջյան մամուլի ասուլիսը ուղիղ հեռարձակվել է ֆեյսբուքյան պաշտոնական էջով: