Ռոնալդուն կաթոլիկներին Սուրբ ծնունդի առիթով շնորհավորել է Սաուդյան Արաբիայից
Կրիշտիանու Ռոնալդուն բոլոր կաթոլիկներին տոնի առիթով շնորհավորել է Սաուդյան Արաբիայից, ուր, ըստ որոշ տվյալների, պորտուգալացի ֆուտբոլիստը որոշել է անցկացնել տոնական օրերը։ Նրան ընկերակցում են հարսնացուն՝ Ջորջինա Ռոդրիգեսը երեխաների՝ իննամյա Կրիշտիանու կրտսերի, երկուամյա Եվայի ու Մաթեոյի, երկուամյա Ալանայի հետ։
«Մենք բոլորին ուրախ Սուրբ ծնունդ ենք մաղթում»,- Instagram-ում գրել է Կրիշտիանում՝ լողափից լուսանկար հրապարակելով։
Վերջին շրջանում Ռոնալդուն զբաղված էր Իտալիայի սուպերգավաթին «Յուվենտուսի» հաղթանակի համար պայքարով։ Նրա թիմը մրցել է «Միլանի» հետ, հանդիպումն անցել է կացվել Սաուդյան Արաբիայում։ «Յուվենտուսի» հաջորդ հանդիպումը սպասվում է հունվարի 6-ին, այնպես որ մարզիկների հանգստանալու ժամանակն է։ Հաղորդվում է, որ Ռոնալդուն որոշել է տոնական ամբողջ սեզոնին տաք կլիմայում մնալ։
«Թող ձեր օրերը լի լինեն սիրով։ Հիմա ու առհավետ։ Շնորհավոր Սուրբ ծնունդ»,- երկրպագուներին այսպես է շնորհավորել Ջորջինան։
Անցնող տարվա ամբողջ ընթացքում տեղեկություններ էին պտտվում Ռոնալդուի եւ Ռոդրիգեսի՝ նրա կրտսեր երեխայի մոր սպասվող հարսանիքի մասին։ Առայժմ այս թեմայի վերաբերյալ նորություններ չկան... Օրերս հայտնի է դարձել, որ Ջորջինան ժամանակ է անցկացրել ձյունածածկ լեռներում՝ Եվրոպայում գտնվող հանգստավայարում։