Ամերիկյան քաղաքում որոշել են չեղարկել ձնագնդի խաղալու 57-ամյա արգելքը
ԱՄՆ Վիսկոնսին նահանգի Ուոսո քաղաքի վարչակազմի ղեկավարը հայտարարել է, որ իշխանությունները մտադիր են չեղարկել ձնագնդի խաղալու արգելքը:
Associated Press գործակալության փոխանցմամբ, քաղաքում այդ արգելքը գործում է 1962 թվականից ի վեր, օրենքը ձնագնդերը դասում է նույն կատեգորիային, ինչ քարերը, և գտնում է, որ դրանցով հարվածից կարող են լուրջ վնասվածքներ առաջանալ:
Համացանցում տեսանյութ է հայտնվել, որում քաղաքի ոստիկաններն ու վարչակազմի պաշտոնյաները ձնագնդի են խաղում ի հաստատումն այն բանի, որ արգելքը չեղարկվելու է:
Ուոսոյի փոխոստիկանապետը հայտարարել է, որ վերջին 15 տարիների ընթացքում այս հոդվածի համաձայն մոտ 10 տուգանք է գրանցվել: Այդ թվում՝ հարևան պարտեզ արձակված նետերի, տանիքից ընկած ավազակապարկերի, իսկ երկու դեպքում՝ ձնագնդի խաղալու համար:
Ձնագնդիների բացառումն այս հոդվածից կքննարկվի հունվարին: