Տիագո Սիլվան կհեռանա ՊՍԺ-ից
Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի ավագ Տիագո Սիլվան ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա փարիզյան ակումբի կազմից, տեղեկացնում է Le10Sport-ը:
ՊՍԺ-ի ղեկավարությունը որոշում է ընդունել չերկարաձգել 35-ամյա պաշտպանի պայմանագրի ժամկետը: Բրազիլացի պաշտպանի պայմանագիրը ֆրանսիական ակումբի հետ նախատեսված է մինչև 2020 թվականի հունիս:
Ավելի վաղ Տիագո Սիլվան հայտարարել էր, որ ցանկանում է նոր պայմանագիր կնքել ՊՍԺ-ի հետ և շարունակել մրցելույթները Ֆրանսիայի չեմպիոնի կազմում:
Ընթացիկ մրցաշրջանում Սիլվան ՊՍԺ-ի կազմում մասնակցել է 22 հանդիպման: