Երբ աշխատանքից ազատվեց քաղաքապետարանի կոմունալ վարչության պետ Արարատ Խաչիկյանը, արդյոք դա պայմանավորված էր երկու տարբեր գնումներում Խաչիկյանի հարազատ քրոջ որդու մասնակցության հետ
Երբ աշխատանքից ազատվեց քաղաքապետարանի կոմունալ վարչության պետ Արարատ Խաչիկյանը, արդյոք դա պայմանավորված էր երկու տարբեր գնումներում Խաչիկյանի հարազատ քրոջ որդու մասնակցության հետ, թե ոչ: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 25-ին, Երեւանի ավագանու նիստում հարց ուղղեց «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:
Ի պատասխան քաղաքապետ Հայկ Մարության ասաց. «Կարող եմ ասել, որ դա մի քանի պրոցեսների միքս է: Եթե մեկ բառով ասեմ՝ այլեւս նպատակահարմար չգտա, որ ինքն աշխատի Երեւանի քաղաքապետարանում»:
Խաժակյանի դիտարկմանը, որ քաղաքապետը «շատ թափանցիկ խուսափեց պատասխանից», Մարությանն ասաց. «Ես կարծում եմ՝ իմ պատասխանից ամեն ինչ պարզ է»: