«Էս ի՞նչ հարցեր եք տալիս, պարոն Երիցյան». Զվարճալի միջադեպ Երեւանի ավագանու նիստում (Տեսանյութ)
Երւանի ավագանու նիստում, որտեղ քննարկվում էր Երեւանում որոշ օբյեկտների տեղակայման սահմանափակումների հարցը, զավեշտալի դեպք գրանցվեց: Նշենք, որ խոսքը վերաբերում է այդ օբյեկտները կարող են գտնվել ուսումնական, կրթական, մշակութային, առողջապահական, մարզական և սոցիալական կազմակերպություններից, հիմնարկներից, հաստատություններից, բազմաբնակարան շենքերից, անհատական բնակելի տներից, հանրային սննդի օբյեկտներից, հյուրանոցներից, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների կամ դրանց ներկայացուցչությունների վարչական շենքերից, զբոսայգիներից, այգիներից, պուրակներից, հանգստի կամ ժամանցի համար նախատեսված այլ վայրերից նվազագույնը 100 մետր հեռավորության վրա:
Ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանը հարց ուղղեց. «Մանրամասն բացատրեք, թե ինչպես է այդ 100 մետրը սահմանվել, ինչպես եք դա որոշել, եւ եթե դա կապված է բարձր ձայնի թույլատրելիության հետ, ապա դա ինչպես է մերսման սրահների վրա տարածվում»:
Սա առաջացրեց ներկաների բուռն ծիծաղը:
«Էս ի՞նչ հարցեր եք տալիս, պարոն Երիցյան, բա ձայնն է էնտեղ կարեւորը»,-հումորով ասաց քաղաքապետ Հայկ Մարությանը:
Նշենք, որ այս կարգավորումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հոկտեմբերի 1-ից: