«Լիվերպուլի» կիսապաշտպանը երկար ժամանակով դուրս է մնացել շարքից
Չեմպիոնների լիգայի գավաթակիր, աշխարհի ակումբային առաջնության չեմպիոն «Լիվերպուլի» անգլիացի կիսապաշտպան Ալեքս Օքսլեյդ-Չեմբեռլենը խաղադաշտ կկարողանա վերադառնալ փետրվարին:
The Times-ի հաղորդմամբ՝ աշխարհի ակումբային առաջնության ընթացքում ստացած վնասվածքից ապաքինման համար Չեմբեռլենից կպահանջվի 6 շաբաթ:
Ընթացիկ մրցաշրջանում 26-ամյա կիսապաշտպանը «Լիվերպուլի» կազմում մասնակցել է 20 հանդիպման՝ դառնալով 5 գոլի հեղինակ: