«Չելսիի» նախկին մարզիչները թոփ ֆուտբոլիստներ են կորցրել. Լեմպարդ
Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը հայտարարել է երիտասարդ ֆուտբոլիստներին վստահելու անհրաժեշտության մասին:
«Եթե մենք համբերատար չգտվենք և չաջակցենք մեր ֆուտբոլիստներին, ապա «Չելսին» կհայտնվի նույն իրավիճակում, ինչ առաջ:
Վստահ եմ, որ մենք պետք է մեծ ուշադրություն դարձնենք երիտասարդ ֆուտբոլիստների վրա և օգնենք նրանց կատարելագործվել: Այս սխալի պատճառով «Չելսիի» նախկին մարզիչները թոփ ֆուտբոլիստներ են կորցրել»,- Լեմպարդի խոսքը փոխանցում է Goal.com-ը:
Հիշեցնենք, որ տարիներ առաջ Ժոզե Մոուրինյոյի գլխավորությամբ խաղաժամանակ չստանալու պատճառով «Չելսիից» հեռացան Կևին դե Բրույնեն, Մոհամեդ Սալահը և Ռոմելու Լուկակուն: