«5-րդ ալիք»-ի սեփականատեր Արմեն Թավադյանը ՀՔԾ-ում է
«5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանը հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն, եւ այս պահին գտնվում է այնտեղ։
ՀՔԾ-ի շենքի դիմաց մեծ թվով ոստիկանական ուժի կուտակում կա, ինչպես նաեւ Թավադյանի աջակիցներն են այնտեղ հավաքվել։
Թե ի՞նչ նպատակով է Արմեն Թավադյանը ՀՔԾ հրավիրվել, ՀՔԾ-ից ասում են, որ այդ մասին տեղեկատվություն կտրամադրեն ավելի ուշ: