Հասարակությունն իր համար որոշել է Ամուլսարի հարցը. Սիլվա Ադամյան
Հայաստանի կառավարությունն Ամուլսարի հարցով կոնկրետ որոշում չի ընդունել՝ ի տարբերություն բնակչության: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց բնապահպան եւ թռչնագետ Սիլվա Ադամյանը:
Նրա խոսքով՝ Ջերմուկում իրավիճակը լարված է, բնակչությունը կտրականապես դեմ է հանքի շահագործմանը: «Ռադիացիոն ֆոնի ու հանքի տարածքում ուրանի առկայության պատճառով»,- պարզաբանեց Ադամյանը:
«Հայաստանի կառավարությունն Ամուլսարի հարցով կոնկրետ որոշում չի ընդունել՝ ի տարբերություն բնակչության: Փաստացի հարցը տեղափոխվել է 2020 թվական»,- նկատեց Ադամյանը: Թռչնագետը վստահ է, որ էական խնդիրներ կան Հայաստանի լեռնահանքային արդյունաբերության ողջ համալիրում:
«Կառավարությունն ու արդյունաբերական ձեռնարկությունների աշխատանքին հետեւող մարմիններն անելիք ունեն: Տեսչական մարմինները պետք է հետեւեն, բարձրացնեն խնդիրներն ու պահանջեն լուծել դրանք»,- նկատեց Ադամյանը: